Armenian      
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.05.2026
Հոդված 1.   ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3.  Սույն  օրենքի  2-րդ  հոդվածով  սահմանված՝  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերի գործողությունը չի տարածվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց վրա:»:

Հոդված 2.

1. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.05.2026
Երեւան
ՀՕ-202-Ն