Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.05.2026

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 196-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով.

2) 2-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է քննիչի միջնորդությամբ միջնորդությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, կամ իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:»:

Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) վերահսկելի մատակարարումը եւ գնումը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով, իսկ վերահսկելի մատակարարումը եւ գնումը՝ բացառապես սույն օրենսգրքի 251.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել՝

1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալի նկատմամբ.

3) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որեւէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:».

2) 5-րդ մասը «1-5-րդ» բառերից հետո լրացնել «եւ 7-րդ» բառերով:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 251.1-ին հոդվածով.

«Հոդված 251.1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը

1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով:

2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ, 393-րդ, 394-րդ եւ 405-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.05.2026
Երեւան
ՀՕ-206-Ն