ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասի «3-րդ կետի «բ»,» բառերը փոխարինել «3-րդ կետի» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Եթե մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ պայմանագիրը, տարիքով պայմանավորված, կնքվել է հինգ տարուց պակաս ժամկետով՝ ժամկետը պայմանավորելով պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի
65 տարին լրանալու փաստով, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի եւ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված տվյալ անձի համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել հինգ տարին լրանալը պակասող ժամկետով:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.05.2026
Երեւան
ՀՕ-189-Ն