Armenian      
Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2026
Հոդված 1.  «Հայաստանի  Հանրապետության  Ազգային  ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասից հանել«եւ 36-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:

Հոդված 2.   Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում  «, 26-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «եւ 26-րդ հոդվածի 3-րդ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ազգային ժողովում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ իր պաշտոնում մինչեւ մեկ տարի ժամկետով պաշտոնավարող պետական ծառայողների վրա:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.05.2026
Երեւան
ՀՕ-188-Ն