ՕՐԵՆՔԸ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.05.2026
Հոդված 1.
«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական ՄՈՒՀ-ի տնօրենին դառնալ խնամատար ծնող եւ ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ մասի «եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.05.2026
Երեւան
ՀՕ-190-Ն