ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.05.2026
Հոդված 1.
«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն արգելում սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց դառնալ խնամատար ծնող եւ ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն, եթե Սահմանադրությամբ կամ օրենքով նման գործունեությունն արգելված չէ:»:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.05.2026
Երեւան
ՀՕ-183-Ն