Armenian      
Օտարերկրացիների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2026
Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով մուտքի դեպքում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եւ օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով ելքի դեպքում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եւ օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.05.2026
Երեւան
ՀՕ-173-Ն