ՕՐԵՆՔԸ
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.04.2026
Հոդված 1.
«Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «ոստիկանությունը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Իր լիազորություններն իրականացնելիս սույն օրենքի իմաստով հետախուզվող տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված գործողությունները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Ծառայությանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.05.2026
Երեւան
ՀՕ-169-Ն