ՕՐԵՆՔԸ
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, եւ դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին» բառերը.
2) 3-րդ մասից հանել «(այդ թվում՝ տարիքային)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 34.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «(բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների)» բառերը.
2) 7-րդ մասի «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը՝ «երկամսյա» բառով.
3) 17-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ մասից հանել «մինչեւ 30 տարեկանը լրանալը՝» բառերը:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին անգամ ատեստավորում չանցած փրկարարական ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաեւ առաջին անգամ ատեստավորում անցած փրկարարական ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անցկացվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.05.2026
Երեւան
ՀՕ-166-Ն