Armenian      
Անասնաբուժության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2026
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը «տնտեսությունները,» բառից հետո լրացնել «կենդանիների բուծարանները, կացարանները,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը «վարակիչ» բառից առաջ լրացնել «անբուժելի» բառով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները եւ սահմանափակումները տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների մասով գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի կարգավորումներին:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

17.04.2026
Երեւան
ՀՕ-126-Ն