ՕՐԵՆՔԸ
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ եւ 12-րդ մասերով սահմանված դեպքերում բազմաբնակարան շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերը, որոնք, այդ մասերով սահմանված կարգավորումներին համապատասխան, ձեռք են բերել նաեւ հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ օգտագործման իրավունք, hամարվում են բաժնային սեփականության օգտագործողներ եւ օգտվում են սույն օրենքով սահմանված` բաժնային սեփականության սեփականատերերի բոլոր իրավունքներից եւ կրում են նրանց բոլոր պարտականությունները:»:
Հոդված 2. Օրենքի 28.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կարգավորումներից բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ եւ 12-րդ մասերով սահմանված դեպքերը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.04.2026
Երեւան
ՀՕ-98-Ն