ՕՐԵՆՔԸ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.03.2026
Հոդված 1.
«Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժբ. «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների կամ արտակարգ դրության հետեւանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու, ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով ընտանիքի անդամի գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.03.2026
Երեւան
ՀՕ-90-Ն