ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«6. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 385-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 385. Որոշման կատարման ապահովումը եւ հայցի ապահովումը».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ մինչեւ բողոքի քննության արդյունքով դատական ակտ կայացնելը վերացնում է հայցի ապահովման միջոցը, եթե այն կիրառվել է հանրության գերակա շահերի հիմքով սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկման կամ օտարման գործընթացի կամ օտարվող կամ օտարված գույքի հետ կապված գործերով, ներառյալ՝ նման գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կամ վիճարկման հետ կապված գործերով, եւ եթե բողոքարկվող դատական ակտով հայցը մերժվել է արագացված դատաքննության կիրառմամբ:
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում Վերաքննիչ դատարանն իրավունք ունի մինչեւ բողոքի քննության արդյունքով դատական ակտ կայացնելը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, ձեւափոխելու այն կամ կիրառելու հակընդդեմ ապահովում՝ պահպանելով սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:».
3) 2-րդ մասի «Որոշման կատարման ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է» բառերը փոխարինել «Որոշման կատարման ապահովման միջոց կիրառելու, ինչպես նաեւ կիրառված հայցի ապահովման միջոցը սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքով վերացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվում են» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ գործին մասնակցող անձի համար:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումների քննության արդյունքով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննության վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.03.2026
Երեւան
ՀՕ-93-Ն