Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2026

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին բաժնով.
 
«6.1 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
6.1.1.  անասնաբուժական դեղատնային  բազային տուրքի տարեկան
գործունեության համար՝ 40-ապատիկի չափով».

2) «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.18.1-18.18.4-րդ ենթակետերով.
 
«18.18.1.  Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրման համար (5 տարի գործողության ժամկետով)  բազային տուրքի
30-ապատիկի չափով
18.18.2.   18.18.1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձեւակերպման համար (5 տարի գործողության ժամկետով)  բազային տուրքի
20-ապատիկի չափով
18.18.3. Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրության համար՝
ֆիզիկական անձանցից՝ տարեկան
իրավաբանական անձանցից՝ տարեկան
 բազային տուրքի
40-ապատիկի չափով
 բազային տուրքի
60-ապատիկի չափով
18.18.4. Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառքի համար՝
ֆիզիկական անձանցից՝ տարեկան
իրավաբանական անձանցից՝ տարեկան
բազային տուրքի
30-ապատիկի չափով
բազային տուրքի
50-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.03.2026
Երեւան
ՀՕ-77-Ն