ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 04.03.2026
Հոդված 1.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «2.1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով «Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ վաճառք» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությամբ կամ վաճառքով, որից հետո պետք է ներկայացնի «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն» կամ «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք» գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու հայտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.03.2026
Երեւան
ՀՕ-76-Ն