«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«4.1. Ազգային ժողովի աշխատակազմը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաեւ այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 142-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Ազգային ժողովի աշխատակազմը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաեւ այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Ազգային ժողովի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաեւ այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 4. Օրենքի 145-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաեւ թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաեւ այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում գլխավոր դատախազի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.03.2026
Երեւան
ՀՕ-64-Ն