ՕՐԵՆՔԸ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.03.2026
Հոդված 1.
«Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 46.1-ին հոդվածով.
«Հոդված 46.1. Գնման գործընթացի անընդհատությունը
1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակում է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրավերում ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.03.2026
Երեւան
ՀՕ-55-Ն