ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.02.2026
Հոդված 1.
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի 14.9-րդ հոդվածի 1-ին մասը «որոշումները» բառից հետո լրացնել «համապատասխան գործողությունը կատարելու (անգործություն ցուցաբերելու) կամ որոշման ծանուցման կամ հրապարակման օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 2.
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը իրավասու մարմնի կամ գնահատող հանձնաժողովի կատարած գործողությունները (դրսեւորած անգործությունը) կամ կայացրած որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.02.2026
Երեւան
ՀՕ-53-Ն