Armenian      
Գնումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.02.2026
Հոդված  1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության  ընթացակարգի արդյունքներով կնքված գործարքներ:»:

Հոդված 2. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
  
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.02.2026
Երեւան
ՀՕ-52-Ն