ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.01.2026
Հոդված 1.
2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող» բառերը:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից:
2. Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձի հետ ամուսնացած օտարերկրացիները շարունակում են օգտվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արտոնությունից՝ մինչեւ իրենց ամուսնու հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.02.2026
Երեւան
ՀՕ-16-Ն