Armenian      
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2026
Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ եւ 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը «սոցիալ-տնտեսական զարգացման,» բառերից հետո լրացնել «կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.02.2026
Երեւան
ՀՕ-25-Ն