Armenian      
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2026
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «զ» ենթակետը «կարգը» բառից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10.2-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 3-րդ կետը «միավորների հաշվարկման կարգը» բառերից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով.

2) 20-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20. Հաղթող է ճանաչվում  հարցազրույցի փուլի համար նախատեսված անցողիկ միավորի շեմը հաղթահարած այն հավակնորդը, որը խորհրդի անդամների՝ մասնակիցներին տրված միավորների հանրագումարի արդյունքով ստացել է  առավելագույն միավոր:»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 տոկոս եւ ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականությունն ապահովելը, իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով.

«12.1) մշակում եւ հաստատում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններում եւ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որը ներառում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները, գործիքակազմը, հրապարակում է գնահատման արդյունքները, մարմինների եւ կազմակերպությունների առաջարկով՝ նաեւ վերջիններիս ներկայացրած կարծիքները.

12.2) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններից եւ կազմակերպություններից պահանջում եւ ստանում է գնահատման գործընթացին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր, իրականացնում է գնահատում.

12.3) կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.»:

Հոդված 5.

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ եւ 12.3-րդ կետերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.02.2026
Երեւան
ՀՕ-6-Ն