Armenian      
Կատարողական վարույթի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025
Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 123-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «2026 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով.

2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Սույն օրենքով սահմանված կատարողական ծախսերի հատուցման եւ կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված կատարողական վարույթների եւ այդ վարույթների շրջանակներում հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման դեպքում, բացառությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա վերսկսված կատարողական վարույթների: Այլ կատարողական վարույթներով կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման կանոնները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.12.2025
Երեւան
ՀՕ-507-Ն