ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«3) էլեկտրոնային աճուրդով (այսուհետ՝ աճուրդ).»:
Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կարգով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. Աճուրդի կազմակերպումը
1. Աճուրդը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, կազմակերպում է համայնքի ղեկավարը էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կառավարության սահմանած կարգին համապատասխան:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Սույն օրենքի 1-ին եւ 3-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2025
Երեւան
ՀՕ-505-Ն