Armenian      
Ազգային անվտանգության մարմինների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով:

Հոդված 2. Oրենքի 4-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Oրենքի 5-րդ հոդվածում եւ 23-րդ հոդվածի 1-ին մասում «նորմատիվ» բառը փոխարինել «իրավական» բառով:

Հոդված 4. Oրենքի 7-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում «քաղաքացիներն» ու «քաղաքացիները» բառերը փոխարինել «անձինք» բառով, իսկ 6-րդ մասում «քաղաքացու» բառը՝ «անձի» բառով:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Լիազորված մարմնի խորհրդանիշները

1. Լիազորված մարմնի խորհրդանիշներն են դրոշը եւ զինանշանը:

2. Դրոշի եւ զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման եւ գործածման կարգը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:»:

Հոդված 6. Oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Oրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը.».

2) 4-րդ մասի, ինչպես նաեւ Օրենքի ամբողջ տեքստի «մարմնի ակտերով» բառերը փոխարինել «մարմնի իրավական ակտերով» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«Հետախուզական եւ հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «(ծառայությունների, բաժինների, բաժանմունքների)» բառերը:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը «ներթափանցում» բառից առաջ լրացնել «իրենց իրավասության սահմաններում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.9-րդ կետով.

«5.9) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով ստանում են հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձեւաչափով: Տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.».

3)  10-րդ կետից հանել «զննում, նրանց» բառերը.

4) 11-րդ կետից հանել «սահմանված կարգով», «այն» եւ «, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը» բառերը.

5) 12-րդ կետից հանել «, օրենքով սահմանված կարգով,» բառերը, իսկ նույն կետի «ստանալ տեղեկություններ» բառերը փոխարինել «ստանում են տեղեկություններ» բառերով.

6) 18-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «ու տեղական ինքնակառավարման» բառերով.

7)  21-րդ կետի «նախապատրաստության» բառը փոխարինել «պատրաստության» բառով.

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.

«24.1) պետական սահմանի պահպանության նպատակով իրականացնում են հետախուզական գործունեություն, որի իրականացման կարգը, ինչպես նաեւ հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի իրավական ակտերով.».

9) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«25) տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով.».

10) 28-րդ  կետի  «եւ  թմրանյութերի»  բառերը  փոխարինել
«, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով, իսկ «բռնությամբ փոխելու» բառերը՝ «բռնի տապալելու» բառերով.

11) 31-րդ կետը «իրականացմանը,» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «պետական մարմիններում» բառերից հետո՝ «, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում» բառերով.

12) 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«32) արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, իրականացնում են միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանը.».

13) 42-րդ կետը «մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «իրենց իրավասությունների սահմաններում» բառերով.

14) 48-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «իրավական» բառով.

15) 49-րդ կետը «պայքարի» բառից հետո լրացնել «եւ գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության» բառերով.

16) 53-րդ կետը «ապահովում են» բառերից առաջ լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, նույն կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումները» բառերով.

17) 54-րդ կետը «դիվանագիտական» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.

18) 56-րդ կետից հանել «նորմատիվ» բառը.

19) 59-րդ կետի «ներկայացուցչություններում» բառը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը՝ «միջոցառումները,» բառով.

20) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 62.1-ին կետով.

«62.1) կիրառում են հատուկ տեխնիկական միջոցներ՝ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով.»:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հաշվեցուցակային զենքի ու հատուկ միջոցների հատկացման եւ հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «սպաները» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով պետական մարմիններ եւ կազմակերպություններ գործուղված սպաները)» բառերով, իսկ նույն մասից հանել «(ներառյալ` պետական կառավարման հանրապետական եւ մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները)» բառերը.

2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «բերման ենթարկելը,» եւ «անձի,»  բառերը:

Հոդված 15.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով, 8-րդ  հոդվածի 3-րդ կետով, 10-րդ հոդվածի 2-րդ եւ 20-րդ կետերով ու 11-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 12-րդ հոդվածով եւ 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ակտը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի  31-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.12.2025
Երեւան
ՀՕ-490-Ն