Armenian      
Հաշտարարության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025
Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2.«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի իմաստով՝ հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից բխող եւ  ապահովագրական հատուցման նվազեցմամբ կամ մերժմամբ պայմանավորված մասնավոր վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարությունը պարտադիր է:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.12.2025
Երեւան
ՀՕ-479-Ն