Armenian      
Փախստականների եւ ապաստանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025
Հոդված  1.  «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված բժշկական օգնության եւ սպասարկման լրացուցիչ ծառայություններ» բառերով.

2) 2-րդ մասի «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված բժշկական օգնության եւ սպասարկման լրացուցիչ ծառայություններ» բառերով:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.12.2025
Երեւան
ՀՕ-473-Ն