Armenian      
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժը» կետով.
«ժը) առողջության  համընդհանուր  ապահովագրության ապահովագրավճարը:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի բյուջեի նախագիծը,  Կառավարության հետ համաձայնեցված եւ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը «շարունակել» բառից հետո լրացնել «առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.12.2025
Երեւան
ՀՕ-470-Ն