ՕՐԵՆՔԸ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.12.2025
Հոդված 1.
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) աջակցել տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին՝ տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ դիմումի հիման վրա հայցվող՝ իրենց հայտնի դարձած տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին փոխանցելով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.12.2025
Երեւան
ՀՕ-458-Ն