ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.12.2025
Հոդված 1.
2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի հանրային ծառայողը կամ աշխատողը իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի իրականացրած վարչական վարույթի առնչությամբ, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների եւ չարաշահումների քննության դեպքի:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.12.2025
Երեւան
ՀՕ-452-Ն