Armenian      
Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտարողական իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) հանել «Անվճար  կամ  արտոնյալ  պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Յուրաքանչյուր ոք ունի սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կենսական անհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական այլ իրավունքներ:» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) օրենքով նախատեսված կենսական անհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական այլ իրավունքներ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
1.1-ին  մասով.

«1.1. Բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում  վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, օժանդակ սերմնավորման կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, ծավալներն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հղիության եւ ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը եւ սպասարկումը կնոջը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների հիման վրա:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ,  քան վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.12.2025
Երեւան
ՀՕ-464-Ն