Armenian      
Հոգեբուժական օգնության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետությունը երաշխավորում է Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, ինչպես նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրության շրջանակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը` մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:».

2) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«1) բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների շրջանակում անհետաձգելի հոգեբուժական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության եւ սպասարկման ծառայությունների, դեղերի  տրամադրումը.

2) օրենքով սահմանված կարգով հոգեբուժական փորձաքննության բոլոր ձեւերի իրականացումը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.».

3) 4-6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հոգեբուժական կազմակերպությունները հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը իրականացնում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն որոշված  հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների, ներառյալ՝ հարբժշկական ծառայությունների ծավալների շրջանակներում՝ համաձայն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի:

5. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված ծառայությունների  մեջ  չընդգրկված հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները, հարբժշկական ծառայությունները իրականացվում են վճարովի հիմունքներով: Հոգեբուժական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

6. Օտարերկրացիների շտապ եւ անհետաձգելի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը տրամադրվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն:».

4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) լիազոր մարմնին` օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար.».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ կետերով.

«2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար.

2.2) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ,  քան վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.12.2025
Երեւան
ՀՕ-466-Ն