Armenian      
Տեղեկատվության ազատության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2025

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքում՝

1) 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 10-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել, իսկ 2-րդ մասի «Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության» բառերը փոխարինել «Տեղեկության» բառով.

4) 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.12.2025
Երեւան
ՀՕ-445-Ն