ՕՐԵՆՔԸ
«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.12.2025
Հոդված 1.
«Արտոնագրերի մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-108-Ն օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ընթացքում,» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
2) 2-րդ մասը «ընթացքում,» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.12.2025
Երեւան
ՀՕ-429-Ն