ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» կետով.
«ժզ) «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում ««ժե» պարբերությամբ սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտի» բառերը փոխարինել ««ժե» եւ «ժզ» կետերով սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտների» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.5-րդ հոդվածով.
«Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը
1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
| 1) Անհատական ծանուցման համար | |
| ա) տեքստի դեպքում | յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից եւ ոչ ավելի 250 դրամից |
| բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում | յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից եւ ոչ ավելի 500 դրամից |
| 2) Հրապարակային ծանուցման համար | յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից եւ ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից |
2. Եթե անհատական ծանուցումը միաժամանակ եւ՛ տեքստ, եւ՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.12.2025
Երեւան
ՀՕ-441-Ն