Armenian      
Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2025
Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում`

1) առաջին նախադասությունը «ընթացքում,» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «հայտատուին» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2025
Երեւան
ՀՕ-431-Ն