Armenian      
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2025

Հոդված 1.   «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Շահագրգիռ անձինք ծանուցվում են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Ծանուցումները պետք է պարունակեն տվյալներ հրավիրող մարմնի եւ հասցեատիրոջ վերաբերյալ, այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իրավասու մարմնին հիմք են տալիս ենթադրելու, որ ուսումնասիրված գույքի բռնագանձումը կարող է ազդել հրավիրվող անձի իրավունքների կամ պարտականությունների վրա, գործի նյութերին ծանոթանալու, հայտարարագիր, դիրքորոշում ներկայացնելու իրավունքի եւ դրա իրացման եղանակների եւ ժամկետների վերաբերյալ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2025
Երեւան
ՀՕ-426-Ն