ՕՐԵՆՔԸ
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.12.2025
Հոդված 1.
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին»2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետից հանել «, եթե ամուսիններից մեկը մինչեւ 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)»բառերը.
2) 2-րդ կետից հանել «մինչեւ 55 տարեկան»եւ «(հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)»բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
19.12.2025
Երեւան
ՀՕ-404-Ն