Armenian      
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2025

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժ. ռիելթորական կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները,»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք» բառերը փոխարինել «ռիելթորական կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.12.2025
Երեւան
ՀՕ-389-Ն