ՕՐԵՆՔԸ
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.2-րդ մասով.
«11.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել անհետաձգելի միջամտության որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.
«9.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել պաշտպանական որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.12.2025
Երեւան
ՀՕ-384-Ն