ՆԱԽԱԳԻԾ   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի մարտի 19-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-752-22.12.2023,31.01.2024-ԳԿ-011/1
Հեղինակներ` Ալեն Սիմոնյան, Արթուր Հովհաննիսյան
2) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-770-31.01.2024-ԳԿ-011/0
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
3) ա. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-721-27.11.2023-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7211-27.11.2023-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-745-18.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5) ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-746-18.12.2023,01.02.2024-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7461-18.12.2023,01.02.2024-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7462-18.12.2023-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) ա. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-753-26.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7531-26.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7532-26.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7) ա. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-7161-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-7162-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-7163-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8) «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-779-16.02.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-748-20.12.2023,18.03.2024-ԳԿ-011/0
Հեղինակ` Լիլիթ Գալստյան
10) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-767-25.01.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-780-20.02.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12) «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-783-26.02.2024-ԵԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-765-22.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14) ա. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-766-23.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-7661-23.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15) Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն
802-18.03.2024-