ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2022 թվականի հունիսի 14-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-236-14.04.2022,01.06.2022-ՊԻ-011/0
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Հռիփսիմե Գրիգորյան, Արփինե Դավոյան
2) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-207-23.03.2022-ՊԻ-011/1
Հեղինակներ` Գեւորգ Պապոյան, Միքայել Թումասյան
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-177-01.03.2022,27.04.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` Գեւորգ Պապոյան
4) ա. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք
(երկրորդ ընթերցում)
Կ-263-13.05.2022-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2631-13.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2632-13.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2633-13.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5) ա. «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-201-15.03.2022-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2011-15.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2012-15.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-211-25.03.2022-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-225-04.04.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8) ա. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-242-26.04.2022-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2421-26.04.2022-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-253-04.05.2022,13.06.2022-ՊԱ-011/0
Հեղինակներ` Արմեն Խաչատրյան, Քրիստինե Պողոսյան, Լիլիթ Կիրակոսյան
10) «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-240-21.04.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Պ-244-27.04.2022,01.06.2022-ԱՍ-011/0
Հեղինակ` Զարուհի Բաթոյան
12) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-245-27.04.2022,01.06.2022-ԱՍ-011/0
Հեղինակ` Զարուհի Բաթոյան
13) ա. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-256-06.05.2022,18.05.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2561-06.05.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14) ա. Մաքսային կարգավորման մասին
Կ-248-29.04.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-2481-29.04.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2482-29.04.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-2483-29.04.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2484-29.04.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-2485-29.04.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15) Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-250-29.04.2022,10.06.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-252-02.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
17) Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-259-11.05.2022-ԱՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
18) «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-262-11.05.2022-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
19) ա. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-239-20.04.2022,30.05.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2391-20.04.2022,30.05.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-2392-20.04.2022,30.05.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
20) ա. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-200-15.03.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2001-15.03.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
21) ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
280-31.05.2022-ՖՎ


2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության (Կ-251-29.04.2022-ՖՎ-012/0) քննարկումը կսկսվի չորեքշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:




ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, հունիսի 13
Երեւան
ԱԺԽՈ-039-Լ