ՆԱԽԱԳԻԾ   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

սահմանել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի մարտի 26-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1 ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Կ-041-06.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
Կ-0411-06.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0412-06.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-057-11.03.2019,25.03.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3 ա) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-012-11.02.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Պ-0121-11.02.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան
4 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-005-18.01.2019-ԳԿ-011/1
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
5 «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-020-25.02.2019-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-024-26.02.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7 Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց
Կ-036-01.03.2019-
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8 ա) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Կ-027-26.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0271-26.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9 Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-031-28.02.2019-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10 «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-025-26.02.2019-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11 «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-019-25.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն