ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 04-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. սահմանել Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2018 թվականի դեկտեմբերի 04-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը. |
||
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները | |
1) | Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ |
03.12.2018--012/0 |
2) | Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ |
03.12.2018--012/0 |
3) | Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կ-369-14.09.2018,18.10.2018-ՏՏԳԲ-011/1 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
4) | Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Պ-400-18.10.2018-ՊԻՄԻ-011/0 Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան |
5) | ա. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-403-24.10.2018,30.11.2018-ՊԻՄԻ-011/0 Հեղինակ` Ռուստամ Մախմուդյան |
բ. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին |
Պ-4031-30.11.2018-ՊԻՄԻ-011/0 Հեղինակ` Ռուստամ Մախմուդյան |
|