Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4991-07.02.2005-ՊԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ (29 մարտի 1994 թվականի ՀՕ-95) օրենքի 11-րդ հոդվածը «մարտական ծառայության մեդալը» բառերից հետո լրացնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» եւ «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հայրենիքի պաշտպանության, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման, ազգային անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ հայրենիքին մատուցած այլ ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու եւ անհատականացնելու անհրաժեշտությամբ: