Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-498-07.02.2005-ՖՎ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ -186) 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8. Կրթության բնագավառ

8.1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար
բազային տուրքի 25-ապատիկի չափով

8.2. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար
բազային տուրքի 25-ապատիկի չափով

8.3. հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար
բազային տուրքի 25-ապատիկի չափով

8.3'. նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

8.4. միջին մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթականի ծրագրերի) իրականացման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով

8.5. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթականի ծրագրերի) իրականացման համար՝ տարեկան  բազային տուրքի 300-ապատիկի չափով

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում (այսուհետեւ՝ օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Այսպիսով, համաձայն «Կրթության մասին» օրենքի, կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։ Իսկ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ենկրթության բնագավառում լիցենզավորման ենթական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը։ «Լիցենզավորման մասին» օրենքում եւ հետեւաբար՝ նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում, նախնական (արհեստագործական) կրթության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն չի համարվում։ Սակայն, համաձայն «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի. «Օրենքով նախատեսված կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում։ Նույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված է. «Մասնագիտական կրթական ծրագրերն են՝ 1) նախնական մասնագիտական (արհեստագործական). 2) միջին մասնագիտական. » եւ այլն։ Ուստի վերը նշված երկու օրենքներում էլ անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացումը եւ նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում նույնպես համարել լիցենզավորման ենթական գործունեություն։

Երկրորդը՝ համաձայն գործող «Պետական տուրքի մասին» օրենքի, բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված է պետական տուրքի տարեկան վճար՝ բազային տուրքի 300-ապատիկի չափով։ Այսինքն, առանց հաշվի առնելու դրանց գտնվելու եւ գործելու տարածաշրջանը, ուսանողների թվաքանակը, մասնագիտությունները, տարեկան եկամուտը եւ այլ հանգամանքներ՝ հավասար դրույքաչափ է սահմանվել մասնագիտական կրթության երկու մակարդակների նկատմամբ։ Առաջվարկվող նախաձեռնությունը ինչ որ չափով կարող է լուծել մասնագիտական կրթության մակարդակների տարանջատման հարցը, սակայն խնդրի հիմքում շարունակում է մնալ տվյալ ուսումնական հաստատության եկամուտների առկայության հարցը։ Չէ-որ նույնիսկ պետական ֆինասավորման ժամանակ նման նպատակային հատկացում չի արվում, իսկ արտաբյուջետային ֆինանսավորման աղբյուրների հիմանական մասը գոյանում է վճարովի ուսուցման համակարգից, այսինքն, ուսանողների վարձավճարներից։ Իսկ դրանք կարող են բավարար լինել, եթե առկա են բավարար թվով ուսանողներ։ Հետեւաբար, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններիեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ պետական տուքրի հավասար դրույքաչափեր ճիշտ չէ կիրառվի։