Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ

Կ-26448 -12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով.

«Հոդված 6. Լեզվի կոմիտեն

1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Լեզվի կոմիտեն՝

1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը եւ ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը:

2) ապահովում է `

ա. սույն օրենքի պահանջների կատարումը եւ լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը.

բ. հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը.

գ.ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.

3) աջակցում է`

ա. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվա՟կան քաղաքականության իրականացմանը.

բ. հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական եւ մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.

4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաեւ կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ.

5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման եւ կիրառման, անձնա՟նունների, հայրանունների եւ ազգանունների, աշխարհագրական տեղանունների ինչպես նաեւ առանձնահատուկ բարդության տեր՟մինների, հասկացությունների վերաբերյալ:

6) նպաստում է`

ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը.

բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: 
 

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ