Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ

Կ-26447 -12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով..

«Հոդված 7.1. Անտառային կոմիտեն

1. Անտառային կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Կոմիտեն ՝

1) իրականացնում է անտառային պետական ծառայությանն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններ

2) կազմակերպում է անտառների եւ անտառային հողերի պետական հաշվառումը եւ վարում է անտառային պետական կադաստրը.

3) մշակում է անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերը՝ համագործակցելով նաեւ միջազգային համապատասխան կառույցների հետ.

4) կազմակերպում եւ հսկողություն է իրականացնում պետական անտառների անտառաշինության աշխատանքների նկատմամբ.

5) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու եւ եզրակացություններ տրամադրելու նպատակով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ եւ եզրակացությունների համաձայն տրամադրում է թույտվություն.

6) իրականացնում է անտառային մոնիթորինգ.

7) մասնակցում է անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը, հատկացված ֆինանսական միջոցների կառավարումը, ինչպես նաեւ դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստումը եւ իրականացումը, պայմանագրերի կնքումը.

8) մշակում եւ կազմակերպում է անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերը.

9) կազմակերպում է պետական անտառային տնտեսությունների վարումը.

10) կազմակերպում է անտառների վերականգնման եւ անտառապատման, ինչպես նաեւ սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումներ.

11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրամադրում է համաձայնություն անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ .

12) իրականացնում է պետական անտառների տիրապետումը եւ օգտագործումը.

13) իրականացնում է սահմանված կարգով անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու հետ կապված գործառույթներ.

14) ներկայացնում է առաջարկություններ անտառային հողերի եւ անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ.

15) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություն արտահանվող եւ ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին.

16) կազմակերպում է անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման եւ խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացումը.

17) կազմակերպում է անտառային oրենuդրության խախտումների կանխարգելման եւ հայտնաբերման աշխատանքները.

18) տրամադրում է համաձայնություն անտառներում եւ անտառային հողերում անտառային տնտեuության վարման եւ անտառoգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար.

19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունումը եւ մրցույթների կազմակերպումը, համաձայնության տրամադրումը.

20) հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում ապահովում է մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաեւ այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը.

21) մասնակցում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովմանը եւ անտառային ոլորտում նախատեսվող միջազգային ծրագրերի մշակմանը.

22) կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը եւ այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին եւ իրավապահ մարմիններին անհապաղ տրամադրում է տեղեկություններ, ինչպես նաեւ կազմակերպում եւ իրականացնում է համատեղ միջոցառումներ.

23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական վարույթ, ընդունում է համապատասխան որոշումներ.

24) իրականացնում է ծառայողների եւ անտառային ոլորտի մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը.

25) իրականացնում է գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների եւ առաջավոր փորձի ներդրման կազմակերպումը.

26) իրականացնում է անտառային ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, այդ թվում էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպումը.

27) իրականացնում է իր ենթակայության անտառային հողերում գտնվող հատուկ պահպանվող անտառային տարածքների կառավարումը.

28) մշակում եւ իրականացնում է ներդրումային ծրագրեր պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում .

29) աջակցում է համայնքային անտառների ստեղծմանը եւ զարգացմանը.

30) ստեղծում է անտառային արդյունքի արտադրության եւ վերամշակման հզորություններ.

31) մշակում եւ իրականացնում է հանգստի, զբոսաշրջության, այդ թվում` Էկոտուրիզմի, զարգացման ծրագրեր.

32) աջակցում է ագրոանտառաբուծության զարգացմանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածի «թ» կետում, 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետում եւ 8-րդ հոդվածի «դ» կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: 
 

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ