Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ


 Կ-26442 -12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՀՕ-21 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» եւ «պետական կառավարման լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականությունը.»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) «ա» ենթակետում «վերահսկում է» բառերից առաջ լրացնել «ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,» բառերը.

2) «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ