Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ
Կ-26426 -12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածում

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պրոբացիայի ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պրոբացիայի ծառայության պետը:»:

Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

2) 2-րդ մասում «պետական պաշտոններ զբաղեցնող» բառերը փոխարինել «պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:   

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ